Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախվեց Լիվերպուլում. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն միջմրցաշրջանային փուլի վերջին ստուգողական հանդիպումը անցկացրեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ի հետ: «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղն աղետալի կերպով ավարտվեց Կլոպի սաների համար: Մերսիսայդյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց դորտմունդցիների դարպասը:
Դորտմունդցիների կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, իսկ 64-րդ րոպեին փոխարինվեց:
«Լիվերպուլ» - «Բորուսիա»`4:0
Գոլեր` Ստարիջ 10', Լովրեն 13', Կոուտինյո 49', Հենդերսոն 61'
[b]«Լիվերպուլ»:[/b] Մինյոլե – Ջոնսոն (Էնրիկե 62'), Շկրտել . Լովրեն, Մանկիլյո (Կելլ 85'), Ջերարդ, Հենդերսոն (Ալլեն 79'), Կոուտինյո (Իբե 72'), Ջան (Լեյվա 46'), Ստեռլինգ, Սթարիջ (Լամբերտ 76')
[b]«Բորուսիա»:[/b] Լանգերակ – Կիրխ, (Իմմոբիլե 46'), Պիշչեկ (Գրոսկրոյտց 59'), Սոկրատիս (Կնիշտոկ 81'), Շմելցեր (Սար 81'), Գինտեր, Կեհլ (Բենդեր 46'), Մխիթարյան (Չժի 64'), Յոյիչ (Ամինի 77'), Ռամոս (Հոֆման 46'), Օբամեյանգ (Բանդովսկի 71')