Mercedes-Benz-ը ներկայացրել է զրահապատ S600-ը. առաջին լուսանկարները
Նախօրեին Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր S600 Guard զրահապատ լիմուզինը, որն հիմնված է վերջին սերնդի ներկայացուցչական դասի 222 թափքով S-Class սեդանի վրա:
Բացի պաշտպանող գերամուր պողպատե թիթեղներից և գնդականթափանց զրահապատ ապակուց, մեքենան նաև նոր տեխնոլոգիաներ է ձեռք բերել, որոնք թույլ են տալիս այն համապատասխանելու բալիստիկ պաշտպանության VR9 դասին:
Ընդ որում Mercedes-Benz S600 Guard-ը պահապանել է առավելագույն հարմարավետությունն ու գերազանց կառավարումը:
Mercedes S600 Guard-ը հագեցած է 6,0լ ծավալով V12 շարժիչով, որը 530 ձիաուժ է ապահովում, իսկ առավելագույն արագությունը 210 կմ /ժ է կազմում:
Ամենաանվտանգ Mercedes-ի թողարկմամբ կզբաղվի Mercedes-Benz գործարանը` Զինդելֆինգենում, իսկ մեքենայի գինը 200 000 դոլարով կգերազանցի սովորական S600-ի արժեքը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: