Հրազդանում գտնվող գիշերային ակումբի երեսից ընկել է ամբողջ թաղի անունը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հրազդանցիների լեզվով ասած՝ «նաչնոյ կլուբի»-ի երեսից ընկել է ամբողջ թաղի անունը:
Փողոցի գլխավոր խաչմերուկում՝ Միկրոշրջան թաղամասում տեղակայված գիշերային ակումբի մոտ երեկոյան 8-ից հերթ է գոյանում, տղամարդիկ, ովքեր հավաքվում են ուկրաինացի պարուհիներին տեսնելու, գրեթե ամեն երեկո ոչ սթափ վիճակում ծեծկռտուք են սարքում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ գործից տուն վերադառնալիս ստիպված են լինում ճանապարհը փոխել: Իսկ բոլորովին վերջերս տեղի ունեցած կռվից հետո երեխաներին բակ չեն թողնում:
Պատմում են, որ «գոլդ» համարանիշերով տասից ավելի մեքենա փակել էր փողոցի խաչմերուկը ու մինչև ուշ երեկո հաշիվ էին մաքրում: Նշենք, որ այդ 13 շենքերի բնակիչները դեռ անցյալ տարի խնդրի հետ կապված ստորագրահավաք են կազմակերպել, ներկայացրել քաղաքապետարան և մարզպետարան, սակայն ոչ մի փոփոխություն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։