25196 դիտում
16:51 12-08-2014
Ես վարչապետից թաքուն խոսել եմ զինվորների հետ և տնտղել եմ նրանց սնունդը. Գագիկ Շամշյան
[url=http://www.newsbook.am/?p=37177&l=am%2Fes%20varchapetic%20taqun%20xosel%20em%20zinvorneri%20het%20ev%20tntxel%20em%20nranc%20snundy%20gagik%20shamshyan]NewsBook[/url]-ի զրուցակիցն է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, ով նոր է վերադարձել դիրքերից, որտեղ մի քանի օր անցկացրել է զինվորների հետ, գիշերել նրանց կողքին.
[b]- Պարոն Շամշյան, ինչպիսի՞ն էր իրավիճակը սահմանին: Օրինակ, սահմանում եղած քաղաքական գործիչները տարբեր տպավորություններ են ստացել այցից: Ոմանք նշում են, որ գիշերը վտանգ են զգացել, որոշներն էլ ասում ենˋ շատ ապահով է եղել:[/b]
- Ես դիրքերում ոչ վտանգ եմ զգացել, ոչ խուճապ: Այնտեղ զգացել եմ, որ շարքային զինվորը` հասարակ ծնողի զինվորը սարի նման կանգնած է, «դուխները» տեղն է: Կրկնակի ոգևորվում են, երբ Հայաստանից ու Արցախից պաշտոնյաներ, կամավորականներ, երկրապահներ կամ շարքային քաղաքացիներ գնում են զինվորների մոտ և գիշերում իրենց հետ նույն դիրքերում, որտեղից 700-800 մետր հեռավորության վրա հակառակորդ է, որն ամեն պահի անակնկալ կրակոցներ է արձակում: Ամեն պահի պետք է պատրաստ լինես` հակառակորդին հակահարված տալու:
[b]-Կրակոցներ շա՞տ են հնչել:[/b]
- Որ ասեմ կրակոցներ չեն հնչել, չէ` հնչել են: Այդ կրակոցների ժամանակ ես նկատել եմ, որ մեր զինվորն, այնտեղ գտնվող պաշտոնյաները` ՀՀ վարչապետը, Արցախի վարչապետը, ՀՀ և Արցախի Պաշտպանության նախարարները,Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, կամավորականները, խուճապի չեն մատնվել: Պարզ ասեմ` հեչ պետքներն էլ չէր, ինչքան ուզում ենˋ թող կրակեն: Մերոնց «դուխը» տեղն է: Հավատացեք, անկեղծ եմ ասում: Եթե սուտ ասեմ, ոնց էլ լինի այդ զինվորները 1-2 տարի հետո վերադառնալու են, գալու են Հայաստան ու ասելու են` Շամշյանն իրականությունը չի ասել: Զիվորների տրամադրվածությունն ընտիր է, ոչ մի խուճապ չկա: Պարզապես, այնտեղ պետք է լինես զգույշ և սթափ` սառը գլխով դատես:
Այնտեղ ես վարչապետից ու պաշտպանության նախարարից թաքուն զինվորների հետ էլ եմ խոսել: Ասում են, որ իրենք մենակ ուզում են` մարդիկ հավատան, իրենք սարի նման կանգնած են: Իրենք ուրախանում են, որ առաջնագծում կանգնած լսում են, որ ժողովուրդն իրենց թիկունքին կանգնած է, որ քաղաքական ուժերն այս հարցում հակասություններ չունեն և միասնական են: Իսկ դա քիչ բան չէ:
[b]- Իսկ զինվորների սննդի հարցն ինչպե՞ ս է լուծված:[/b]
- Արտակարգ է լուծված սննդի հարցը: Ես էլ եմ սնվել իրենց հետ, կերել եմ նրանց ուտելիքից, ամեն ինչ շատ լավն էր: Ես սնունդն էլ եմ գնացել տնտղել: Միայն լողանալն է խնդիրը: 10 օրը մեկ են լողանաում, բայց ոչինչ:
[b]- Իսկ պատգամավերները, ինչպես հայտարարվել էր, գիշերեցի՞ն դիրքերում:[/b]
- Պատգամավորներից դիրքերում գիշերեց միայն Հրանտ Բագրատյանն, իսկ «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը հետ գնացին Երևան: Ցերեկով գնացին, մի քանի ժամ «պրատակոլի» համար մնացին, ներկա ստացան, թողին գնացին: Ստից եկան, լույսով մի քանի ժամ մնացին դիրքերում, անուն էլ դրեցին, թե առաջին գիծ են գնացել: Դա հաշիվ չէ:
Հրանտ Բագրատյանըˋ վարչապետի հետ, մնացին դիրքերում: Իմ աչքով էլ տեսել եմ, որ զինվորի ճաշն էին ուտում: Թե ինչու մնացած պատգամավորները չմնացին` չգիտեմ:
Ինչպես ավելի վաղ Արցախից [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/10/23060/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Արցախի Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գիշերը անցկացրին Արցախի մարտական դիրքերում:
Մանրամասները՝ [url=http://www.newsbook.am/?p=37177&l=am%2Fes%20varchapetic%20taqun%20xosel%20em%20zinvorneri%20het%20ev%20tntxel%20em%20nranc%20snundy%20gagik%20shamshyan]NewsBook.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
52544 դիտում
09:12 23-10-2017
Գագիկ Շամշյան և Գագիկ Սուրենյան. aravot.am
20019 դիտում
18:27 17-09-2014
Դա սերիալ չի, այլ բազմասերիանոց ֆիլմ. Գագիկ Շամշյան
12747 դիտում
18:39 27-05-2015
Երուսաղեմից մոմեր եմ բերել, ողբերգական դեպքերից հետո վառում եմ զոհերի հիշատակին. Գագիկ Շամշյան
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»