1306 դիտում
15:09 15-08-2014
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը քաղաքացիների է ընդունել
ՀՀ Լոռու մարզպետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին Լոռու մարզպետարանում Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակչության ընդունելության օր էր: Տարբեր հարցերով վաղօրոք հերթագրված 20 քաղաքացիներին ընդունեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը:
Դարպաս գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել և ընդգրկվել են բնակարանով ապահովվելու իրավունք ունեցողների հերթացուցակում, իրենց դժգոհությունն արտահայտեցին «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության նկատմամբ, որն, ըստ իրենց, անհիմն ձգձգում է իրենց բնակարանների կառուցումը:Քաղաքացիներին պարզաբանվեց, որ խնդիրը նաև մարզպետարանի ուշադրության կենտրոնում է և քաղաքաշինության նախարարության հետ պարզաբանումներից հետո հնարավորինս սեղմ ժամկետում կհստակեցվի Դարբաս համայնքի շահառուների բնակարանների կառուցման ժամկետը:
Բավարարվեց ֆինանսական աջակցության դիմում ներկայացրած 4 քաղաքացիների խնդրանքը:
Ընդունելության եկած մի քանի բնակիչներ դիմեցին բնակարանային պայմանների բարելավման, կարկտահարության հետևանքով տների վնասված տանիքների վերանորոգմանն օգնելու և այլ հարցերով, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
19:52 26-09-2014
Սամվել Դարբինյանը կգլխավորի «Արարատ»-ը
3490 դիտում
14:38 19-03-2015
Մահացել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը
Այս բաժնից
646 դիտում
10:39 20-01-2025
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
541 դիտում
09:35 20-01-2025
Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը
904 դիտում
09:12 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է