1131 դիտում
15:28 15-08-2014
ՌԴ հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին է տեղեկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՌԴ ագրոպարենային արտադրանքի արտահանման գործընթացում առաջացած խնդիրների և ծագած հարցերի դեպքում դիմել՝
1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին (011 231430, 095 960005),
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության ագրոբիզնեսի զարգացման բաժնի պետ Ն. Մելքոնյանին (011 235471, 091 477097),
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ա. Մարգարյանին (203860 (106), 093 500706),
4. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մ. Պետրոսյանին (060 270333),
5. ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանին (077 010830, +7(903)755 15 26),
6. ՀՀ գյուղատնտեսության նախարության «Թեժ գիծ» (011 541968):
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
12:10 13-03-2019
Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում