211652_close_icon
views-count1423 դիտում article-date 22:15 15-08-2014

Գորլովկայում 3 շաբաթվա ընթացքում զոհվել է 60֊ից ավելի մարդ

Գորլովկայում 3 շաբաթվա ընթացքում գնդակոծումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, ևս 177 վիրավոր են։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով քաղաքի առողջապահության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Պրոսյանիկին։ «Հուլիսի 27֊ից քաղաքում չդադարող գնդակոծումների հետևանքով զոհվել է 92 մարդ, բժշկական օգնության է դիմել 177 մարդ, նրանցից մոտ 40֊ը դեռ հոսպիտալացված են»,֊ հայտնել է Պրոսյանիկը։ Նշենք, որ մեքենայի մերձակայքում տեղի ունեցած հրթիռի պայթյունի հետևանքով գրանցվել է 3 զոհ, 1 վիրավոր։

Նմանատիպ նյութեր