211652_close_icon
views-count1561 դիտում article-date 12:00 16-08-2014

DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգևեցին երիտասարդներին. ֆոտոշարք

Օգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում էր «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդներին, իր շնորհավորանքը սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով. «Պարզ, մարդկային շնորհակալություն բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում են պահել մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդին։ Փառք ու պատիվ այն բոլոր երիտասարդներին, ովքեր ապահովում են մեր անդորրը»։ Կարեն Ավագյանն ընդգծեց, որ այդ երիտասարդների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կրթական, զարգացման ծրագրեր, տոնական միջոցառումներ իրականացնել։ «Մեր երիտասարդներն ամենալավն են աշխարհում։ Սիրելի′ երիտասարդներ, դուք ուժեղ եք, դուք կրթված եք, մրցունակ եք, ոչ մի տեղ չկաշկանդվեք, ամեն տեղ հպարտ կարող եք բարձրաձայնել, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք»,- ասաց հիմնադրամի համակարգողը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, նշեց, որ DJ-ների համերգը երիտասարդության նախաձեռնությունն է և երիտասարդության համար։ «Օգոստոսը բավականին ակտիվ ընթացք է ճամբարային մթնոլորտի, բանակումների, տարբեր երիտասարդական նախաձեռնությունների առումով։ Այս օրերին Երևանում են գտնվում բազմաթիվ երիտասարդներ սփյուռքից, և մայրաքաղաքում նրանց ժողովելու խնդիր ունեինք։ Նպատակն է տոնական տրամադրություն հաղորդել երիտասարդներին»,- նշեց փոխքաղաքապետը։ Մոտ 3 ժամ տևողությամբ համերգին հանդես եկան DJ-ներ Սմոքը, Դիփ Դենին, Լեոն Գրիսը, Կրետը և այլք։

Նմանատիպ նյութեր