211652_close_icon
views-count1322 դիտում article-date 14:04 16-08-2014

Հարուցվել է քրեական գործ` բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

Քաղաքացի Արամ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները 2014թ. հուլիսի 23-ին իր նկատմամբ գործադրել են բռնություն` հարվածելով մարմնի տարբեր մասերի և ստիպել խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ: Բռնության հետևանքով Արամ Բ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ և տվել իրականությանը չհամապատասխանող բացատրություն: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր