211652_close_icon

Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

views-count1350 դիտում article-date 12:54 16-12-2014
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ին, իր վերաբերյալ գործով հերթական դատական նիստի ավարտից հետո, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իր կողմից բողոք ներկայացնելը խափանելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` հարվածելով մարմնի տարբեր մասերին: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր