211652_close_icon
views-count24401 դիտում article-date 16:39 16-08-2014

Քոբուլեթիում ավտովթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. ընտանիքի 13-ամյա տղան՝ Քոչար Խառատյանը, տեղում մահացել է. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ժամը 12:40-ի սահմաններում Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 77 PP 447 համարանիշի ավտոմեքենան և մոտոցիկլ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներից, ընտանիքի անդամներ Սամվել Խառատյանը, 8-ամյա Ալեքսանդր Խառատյանը, 12-ամյա Անի Խառատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քոբուլեթիի բժշկական կենտրոն: Իսկ 13-ամյա Քոչար Խառատյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենայում եղել է նաև ընտանիքի մայրը` 37-ամյա Հերմինե Մովսիսյանը, ով չի տուժել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 5/1 շենքի բնակիչ Սամվել Խառատյանի անվամբ:

Նմանատիպ նյութեր