65699 դիտում
11:54 18-08-2014
Ու՞ր էր Lamborghini-ով շտապում պատգամավորի 19-ամյա տղան՝ Երևան-Սևան ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի կարգադրությամբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 19-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շաբաթ-կիրակի օրերին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևան-Սևան ավտոճանապարհին, քանի որ այդ օրերին Սևան մեկնողների թիվն ավելանում է: Եղել են դեպքեր, երբ Սևանից վերադարձող ավտոմեքենաների վարորդները գերազանցել են սահմանված արագությունը, ինչպես նաև գտնվել են ոչ սթափ վիճակում, ինչի պատճառով էլ տեղի են ունեցել վթարներ, իսկ որոշ դեպքերում՝ ողբերգական:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Շ. Մանուկյանը, վարելով Lamborghini մակնիշի 555 MM 05 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհին գերազանցել է սահմանված արագությունը՝ այն հասցնելով 110 կմ/ժ-ի, ինչի համար էլ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարի կարգադրությամբ նույն գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վիգեն Վարդանյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Շ. Մանուկյանին: Վարորդն ընդունել է, որ գերազանցել է սահմանված արագությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Մանուկյանը հանրությանը հայտնի «Շշի Մելո» մականվամբ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է: Ի դեպ, նրա Lamborghini-ին ուղեկցում էր Mercedes մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
2556 դիտում
19:25 29-11-2020
Արթուր Ղազինյան. Շտապում է պարոն մեղադրյալը, շատ է շտապում
26007 դիտում
23:37 13-04-2015
Երիտասարդ վարորդը Lamborghini Gallardo-ով հարվածել է սյանը և հայտարարել, որ վաղը մեկ այլ Lamborghini կգնի
6872 դիտում
23:50 07-06-2016
Lamborghini Huracan Turbo-ն` ընդդեմ Lamborghini Huracan-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ