50858 դիտում
10:54 18-08-2014
Երևան-Սևան ճանապարհին աղջիկները քարշակով տեղափոխվող Mercedes-ի միջից պարում էին «Գյումրվա տրնգին», իսկ հետո «պարեցին» ՃՈ աշխատակցի սուլիչի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել 60-ամյա Հայկ Միքայելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, վարելով ГАЗ KX 418-1 (G-53-12) մակնիշի 31 ՕՕ 793 համարանիշի ավտոտարհանիչ հատուկ տիպի ավտոմեքենան, քարշակելիս է եղել Mercedes մակնիշի 20 MM 999 համարանիշի ավտոմեքենան, որն ունեցել է տեխնիկական խնդիրներ և հնարավոր չի եղել այն գործարկել:
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է՝ եթե ավտոմեքենա են տարհանում, ապա քարշակի վարորդները նույնպես պետք է պահպանեն անվտանգության կանոնները, մինչդեռ Հ. Միքայելյանը թույլատրել էր, որպեսզի իր ավտոմեքենային բարձված Mercedes-ի մեջ մնային 4 կանայք, ովքեր Սևան-Երևան ավտոճանապարհին գլուխներն ու մարմինը կիսով չափ դուրս էին հանել ավտոմեքենայից և պարումէին: Գուցե այդպես էլ «գոլդ» համարանիշներով Mercedes-ի մեջ գյումրվա տրնգու տակ պարելով հասնեին իրենց ուզած վայրը, եթե Աբովյանի հայտնի «ԳԱԻ պոստի» մոտ ՃՈ աշխատակիցները չկանգնեցնեին նրանց, ինչից հետո աղջիկների հետևից եկավ իրեն «կինոյի տղու տեղը դրած» Նիվայի վարորդը, իսկ Mercedes-ի միջից աղջիկները թեթև «վայրէջք կատարելով»՝ Նիվայով հեռացան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակչուհի՝ 26-ամյա Ժենյա Ակոջյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը` ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+