1823 դիտում
15:33 18-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ավելացնել Իրաքի եզդիների մարդասիրական օգնության ծավալը
«Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում: Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»,-նշված է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1918 դիտում
19:54 07-11-2022
Տոկաևը հանձնարարել է ավելացնել նավթի մատակարարումները՝ շրջանցելով Ռուսաստանը
2140 դիտում
14:33 14-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին
2072 դիտում
17:52 28-08-2014
Ադրբեջանը մտահոգված է Արցախում Իրաքի եզդիների հնարավոր բնակեցմամբ
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2701 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում