211652_close_icon
views-count1764 դիտում article-date 09:11 20-08-2014

Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել

Սիրիայում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինված խմբավորումների շարքերում կռվող հերթական ադրբեջանցին է սպանվել: Ադրբեջանական Apa գործակալությունը նշում է, որ սպանվածը Ադրբեջանի Էրկիվան գյուղի բնակիչ Մուստաֆաև Դավիդ օղլուն է: Օրեր առաջ սիրիական բանակի կողմից սպանվել էր Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի՝ Ռամիզ Աղասեֆ օղլու Աբդուլաևը: Սիրիայի ատերազմի սկսման օրից մինչ օրս սպանվել է մի քանի հարյուր ադրբեջանցի զինյալ, որոնց մեծ մասի լուսանկարները մոջահեդները հրապարակել են համացանցում:

Նմանատիպ նյութեր