211652_close_icon
views-count1272 դիտում article-date 17:11 21-08-2014

Գողացել են Բելգիայի վարչապետի գաղտնի տվյալներ պարունակող նոթբուքը

Lenta.ru-ի հաղորդմամբ` անհայտ անձինք գողացել են Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նոթբուքը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, սակայն մամուլին այս մասին հայտնի է դարձել միայն հինգշաբթի: Ոստիկանությունը հայտնել է, որ գողացված նոթբուքի կոշտ սկավառակի վրա պահվում էին Բելգիայի ներքին քաղաքականությանը վերաբերող կարևոր փաստաթղթեր: Տեղական մամուլի տվյալներով` համակարգչում կարող էին պահվել նաև գաղտնի տվյալներ թագավորական ընտանիքի վերաբերյալ: Նոթբուքը մեքենայից գողացել են այն ժամանակ, երբ վարչապետը գտնվել է մարզասրահում: Վարորդը նույնպես այդ ժամանակ մեքենայից բացակայել է, ինչպես ավելի ուշ նա բացատրել է, ցանկացել է մոտակա գրախանութից գիրք գնել:

Նմանատիպ նյութեր