1367 դիտում
17:34 21-08-2014
Բելառուսը հայտարարել է Ուկրաինայի հետ առևտրում սահմանափակումների վերացման մասին
Lenta.ru-ն, վկայակոչելով ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Բելառուսն ու Ուկրաինան վերացրել են փոխադարձ առևտրի բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն Իգոր Նազարուկը:
Նազարուկը նշել է, որ երկու երկրների միջև փոխադարձ առևտրում առկա բոլոր սահմանափակումները չեղյալ են հայտարարվել օգոստոսի 19-ից: Բելառուսն այլևս գարեջրի, հրուշակեղենի և այլ արտադրանքների ներկրման հարցում չի բարձրացնի լիցենզավորման հարցը, իսկ Ուկրաինան այլևս չի կիրառի հատուկ մաքսատուրքեր, որոնց չափը տատանվում է ապրանքի գնի 50-60 տոկոսի միջև:
Նա նաև հիշեցրել է, որ Բելառուսի կողմից ուկրաինական ապրանքների ներկրման հարցում լիցենզավորում մտցնելը կապված է եղել շուկայում կարգուկանոն հաստատելու հետ: Հունիսին Բելառուսի իշխանությունները պարտադիր մեկանգամյա լիցենզիա էին մտցրել Մաքսային միության երկիր չհանդիսացող երկրներից մակարոնի, հրուշակեղենի ու հումքի ներկրման նկատմամբ: Ի պատասխան՝ Ուկրաինան հատուկ մաքսատուրք էր սահմանել բելառուսական կաթի, յոգուրտների, կարագի, հրուշակեղենի, ալյուրի, շոկոլադի և այլ ապրանքների ներկրման վրա:
Նմանատիպ նյութեր
3965 դիտում
15:56 03-05-2017
Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել առևտրի սահմանափակումների վերացման մասին
5479 դիտում
20:35 01-07-2018
Հայաստանի հետ արտաքին առևտրում Եվրամիության կշիռ աճել է՝ 22.2%-ից հասնելով 25.4%-ի
Այս բաժնից
1159 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1048 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1093 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա