2843 դիտում
16:00 26-01-2021
«Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ վերացրել ենք». Ռահմոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսի վերացման մասին
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարություն է տարածել երկրում կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210126/koronavirus-1594584637.html]ria.ru[/url] -ն:
«Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ վերացրել ենք», –մանրամասնել է նա:
Բացի այդ, Ռահմոնը հիշեցրել է՝ մարդիկ պարտավոր են շարունակել պահպանել անվտանգության բոլոր միջոցները:
Ըստ նրա՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 1,6 միլիարդ սոմոնի (ավելի քան 145 միլիոն դոլար) է հատկացրել՝ առողջապահական համակարգին աջակցելու նպատակով, որի արդյունքում երկրում շտապ գործարկվել է շուրջ 30 նոր հիվանդանոց:
Երկրի ղեկավարը հավելել է նաև, որ ավելի քան 7000 նոր հիվանդանոցային մահճակալներ են տեղադրվել վիրուսակիրների համար: Նրանց խնամել է 5400 բուժաշխատող:
Ըստ երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ Տաջիկստանում 15 օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
Նմանատիպ նյութեր
22130 դիտում
11:23 15-06-2020
Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա. վարչապետը լուսանկար է հրապարակել
Այս բաժնից
640 դիտում
20:10 21-10-2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի դեսպանի հետ
583 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել
1585 դիտում
19:40 21-10-2024
Պլանային ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում