211652_close_icon
views-count1803 դիտում article-date 18:22 21-08-2014

Ջ. Մաքքեյնը հիասթափված է Վրաստանի իշխանությունների գործողություններից

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը անհանգստացած է այն փաստով, որ Վրաստանի կառավարությունը ավելի կոշտ դիրքորոշում չի ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ` կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը` մեջբերելով սենատորի` Голос Америки-ին տված հարցազրույցը: Նա ասել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ Վրաստանը չմերձենա Ռուսաստանի հետ: Կառավարությունը չի դատապարտել Պուտինի գործողությունները Արևելյան Ուկրաինայում, ինչն անընդունելի է իր համար: Սենատորը խոսել է նաև Վրաստանում տեղի ունեցող իրավական գործընթացների մասին: Նրա խոսքով` ինքը հիասթափված է իշխանությունների գործողություններից և նշում է, որ այդ գործընթացները ազդում են վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկացի սենատորները, որոնց թվում նաև Ջոն Մաքքեյնը նամակ էին գրել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն, որում մտահոգություն էին հայտնել Վրաստանի նախկին իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ դատական հնչեղ գործընթացների կապակցությամբ: Իր պատասխան նամակում Գարիբաշվիլին ամերիկացի սենատորներին հրավիրել էր Վրաստան՝ ծանոթանալու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ու նրա թիմի դեմ դատական գործերին:

Նմանատիպ նյութեր