211652_close_icon

Թրամփը հիասթափված է Մոսկվայի և Կիևի գործողություններից. Սպիտակ տուն

views-count631 դիտում article-date 11:54 12-04-2025
Վաշինգտոնից հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը դիտարկում են որպես ևս մեկ քայլ հրադադարի և Ուկրաինայում հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան խոսնակը նշել է՝ ԱՄՆ նախագահը հիասթափված է Մոսկվայի և Կիևի գործողություններից:

Դոնալդ Թրամփն էլ Truth Social-ի էջում կոչ է արել Ռուսաստանին գործել, քանի որ չափից շատ մարդիկ են զոհվում: Նա սարսափելի և անիմաստ է որակել Ուկրաինայում շարունակվող պատերազմը:

Նմանատիպ նյութեր