211652_close_icon
views-count19125 դիտում article-date 22:42 21-08-2014

27-ամյա վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով փողոցն անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 27-ամյա Գեւորգ Բուդաղյանը Արցախի փողոցում «Տուն Դեպո»-ի դիմաց իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի 87 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, որպեսզի փողոցը չթույլատրելի հատվածով անցնող վրաերթի ենթարկված հետիոտնը տեղափոխվի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «կարմիրբերետներն» ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր