2963 դիտում
09:39 22-08-2014
Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է վերադարձնել Կարեն Պետրոսյանի դին և պարզաբանել նրա մահվան հանգամանքները
Ֆրանսիան խորապես մտահոգված է և ցնցված օգոստոսի 8-ին ադրբեջանցիների կողմից գերի վերցված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկությամբ: Ինչպես նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, այդ մասին օգոստոսի 21-ին մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Ռոմեն նադալը:
Ֆրանսիացի դիվանագետը ցավակցություն է հայտնել Կարեն Պետրոսյանի ընտանիքին և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին Հայաստանին հանձնել նրա դին, ինչպես նաև ամբողջական պարզաբանում տալ Կ. Պետրոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը գերի էր վերցվել օգոստոսի 7-ին, իսկ 1 օր անց՝ օգոստոսի 8-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե Կ. Պետրոսյանը հանկարծամահ է եղել սրտի սուր անբավարարությունից:
Նմանատիպ նյութեր
7105 դիտում
21:31 08-12-2019
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պարզաբանել է 1,5 ամսական երեխայի մահվան հանգամանքները
1495 դիտում
09:41 01-12-2024
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները
Այս բաժնից
373 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
790 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
616 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ