2617 դիտում
16:31 22-08-2014
Արցախի Գանձասարի վանական համալիրում կբացվի հայկական հնագույն ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի մասնաճյուղը
ԼՂՀ Գանձասարի վանական համալիրում կբացվի հայկական հնագույն ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի մասնաճյուղը: Այս մասին Երևանից Ստեփանակերտ մեկնած լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նախարարը նշեց, որ Գանձասարում ձեռագրերի պահպանման համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որում համոզվել է Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ Արթուր Մեսչյանը:
«Մատենադարանից կփոխանցվեն այն ձեռագրերի կրկնօրինակները, որոնք պահպանվել են Ղարաբաղում և ժամանակին փոխանցվել Հնագույն ձեռագրերի ինստիտուտին: Կփոխանցվեն նաև բնօրինակ ձեռագրեր»,-ասաց Նարինե Աղաբալյանը:
Խոսելով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո կատարված աշխատանքներից, նախարարը նշեց, որ քաղաքում երեք թանգարան է բացվել՝ Կերպարվեստի, Գորգերի և Երկրաբանական: Ի դեպ, Երկրաբանական թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 1-ին:
«Շուշին տարածաշրջանում հայկական մշակութային կենտրոն է եղել: Ուստի նախարարության տեղափոխումը հայ մշակութային քաղաքի երբեմնի կարգավիճակի վերականգնման առումով ռազմավարական նշանակություն ունի»,-շեշտեց արցախցի պաշտոնյան, այնուհետ անցավ առավել առարկայական շեշտադրումների.
«Շուշիում բացվել է գորգերի թանգարանը, որը թեև իրենից մասնավոր հավաքածու է ներկայացնում, սակայն գործում է պետական աջակցությամբ: Այստեղ շատ լավ հիմքի վրա է դրվել պետություն-մասնավոր համագործակցությունը: Արցախի պատմաերկրագիտական թանգարանում մենք անընդհատ համալրում ենք մեր գորգերի հավաքածուն և պատրաստվում ենք նաև գիտական ուսումնասիրություններ հրատարակել արցախյան գորգերի վերաբերյալ: Դա արվում է գորգագործության վերականգմանը զուգընթաց: Այսինքն՝ գործում ենք տարբեր ուղղություններով: Մի կողմից՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Արցախում գորգագործությունը վերականգնվի, մյուս կողմից մշակույթի նախարարությունը փորձում է վերականգնել գորգագործության ավանդույթները, որովհետև արցախյան գորգերն ունեն առանձնահատկություններ, և մենք պետք է փորձենք դրանք վերականգնել ու պահպանել: Բացի այս, արցախյան գորգարվեստի մրցույթ է հայտարարվել, որպեսզի ճանաչելի դարձվի արցախյան գորգը, քանի որ բնակիչներից շատերը չեն էլ ճանաչում, թե որն է արցախյան գորգը: Առաջին հերթին այն պետք է ճանաչելի լինի արցախցիների և առհասարակ հայերի համար: Այս մրցույթի շրջանակներում պայման ենք դրել, որպեսզի անպայման ստեղծվի արցախյան գորգերի կրկնապատկեր: Մոտակա օրերին մենք կամփոփենք արդյունքները»,- ասաց Աղաբալյանը:
Անդրադառնալով մեկ այլ՝ Տոհմածառի մրցույթին, Աղաբալյանը նկատեց, որ այն առավել քան կարևոր է, քանի որ շատ ենք կտրվել մեր արմատներից.
«Եթե հարցնեք, թերևս, քչերը կարող են հիշել իրենց տատ ու պապի ծնողների անուն ազգանունները կամ որևէ տվյալ: Դրա համար մենք մտածել ենք իրականացնել այս ծրագիրը, որպեսզի մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրենք իրենց նախնիների վրա և այս մրցույթի միջոցով փորձենք վերականգնել այդ կապը: Պայման է դրվել 150 տարվա կտրվածքով ներկայացնել սեփական տոհմածառը»:
Ըստ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի՝ մշակութային քաղաքականությունը երկու հիմնական ուղղություն ունի՝ մշակութային ինքնության վերականգնում ու պահպանում, երկրորդ՝ մշակույթի միջոցով ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին: Ի տարբերություն ՀՀ-ի, այստեղ ոչ մի հնություն, հին շինություն չի ոչնչացվում:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական էջից
Նմանատիպ նյութեր
6318 դիտում
19:13 28-07-2019
Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Վարդավառին նվիրված միջոցառմանը
3682 դիտում
23:41 06-11-2019
Մատենադարանի և Վրաստանի ձեռագրերի կենտրոնի ստորագրած հուշագիրը հեռանկարներ կբացի գիտնականների առաջ
Այս բաժնից
481 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
511 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1126 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN