1870 դիտում
13:45 22-08-2014
Մենք դեռևս Բաքվի շուկայում չենք և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում. Արծրուն Հովհաննիսյան
«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, որով նա առաջարկել էր հայկական կողմին Ադրբեջանում պահվող 5 հոգանոց հայ ընտանիքին, ինչպես նաև օրեր առաջ Ադրբեջանի կողմից գերեվարված և հաջորդ օրը սպանված Կարեն Պետրոսյանի դին փոխանակել Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի, Դիլհամ Ասկերովի և Հասան Հասանովի դիակի հետ:
Նմանատիպ նյութեր
1605 դիտում
19:44 22-08-2014
Բաքվի շուկայում չենք գտնվում. Արծրուն Հովհաննիսյան
1465 դիտում
13:54 16-01-2014
Իրանը կհրաժարվի «Ժնև-2» համաժողովից, եթե նախապայմաններ դրվեն նրա առջև. Իրանի ԱԳՆ
Այս բաժնից
358 դիտում
09:45 18-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
694 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
679 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր