211652_close_icon

ՀԱՄԱՍ-ը խոստովանել է իսրայելցի դեռահասների առևանգումը

views-count1301 դիտում article-date 13:19 23-08-2014
Lenta.ru-ի հաղորդմամբ` պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հայտարարել է, որ իսրայելցի երեք դեռահասի առևանգումը չի համաձայնեցվել կազմակերպության ղեկավարության հետ: Ըստ խմբավորման ներկայացուցչի` իսրայելական դպրոցի աշակերտներին իսկապես առևանգել են ՀԱՄԱՍ-ի զինյալները, սակայն նրանք չեն տեղեկացրել այս մասին իրենց հրամանատարությանը: Միայն հետո է պարզվել, որ առևանգողները խմբավորման անդամներ են: Նա նշել է, որ գործողությունը համաձայնեցված չի եղել ոչ ոքի հետ: Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտության նոր փուլը սկսվել է այս տարվա ամռանը այն բանից հետո, երբ հունիսի 12-ին հայտնի դարձավ հրեական հոգևոր դպրոցի երեք աշակերտների անհետացման մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռահասների առևանգման համար մեղադրեց ՀԱՄԱՍ-ին: Հուլիսի 1-ին նրանց դիակները հայտնաբերվեց Հորդանան գետի Արևմտյան ափին:

Նմանատիպ նյութեր