ՀԱՄԱՍ֊ը իսրայելցի զինվորի է գերի վերցրել
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները իսրայելցի զինվորի են գերի վերցրել։ Այս մասին հայտնում է CNN֊ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ լեյտենանտ Ադար Գոլդինն առևանգվել է թունելի ոչնչացման գործողության ժամանակ։
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ ՀԱՄԱՍ֊ը խախտել է 3֊օրյա հրադադարը և Գազայի հատվածում մատական գործողությունների վերսկսման որոշում կայացրել։