1505 դիտում
22:06 23-08-2014
24 տարի առաջ` Գերագույն խորհրդում. ամեն բառ իր տեղում է
Ինչ էր կատարվում Գերագույն խորհրդում 24 տարի առաջ այս օրը: Ինչպես ընդունվեց Անկախության մասին հռչակագիրը: Նիստերի արձանագրությունը բառ առ բառ այստեղ է` Ազգային արխիվում: Քննարկումը թեժ էր: Հռչակագրի 8 նախագիծ էր շրջանառվում: Օգոստոսի 4-ին ստեղծվեց 15-հոգանոց հանձնաժողով: Միայն 15 հոգով գործը գլուխ չեկավ: Նրանց միացան գիտնականները: Ի վերջո, 8-ից ընտրվեց 3, հետո նոր մեկ միասնական տարբերակ: Ամենասուր վիճաբանությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն էր վերաբերում: Ընդգրկել հարցը հռչակագրում, թե ոչ: Վեճը դրական լուծում ստացավ: Մինչև վերջին պահը թեժ էին քննակումները նաև հռչակագրի անվան շուրջ: Ի վերջո Գերագույն խորհուրդը եկավ ընդհանուր հայտարարի: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Դրանից անմիջապես հետո հռչակագրի բնօրինակը հանձնեցին Պատմության թանգարանին: Հռչակագրի ներքևում գրիչն է, որով այն ստորագրել են այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահն ու քարտուղարը: Հայաստանի անկախության նվիրված ցուցասրահը պատմության թանգարանում գործում է 2011-ից: Այդ ժամանակվանից անկախության հռչակագիրը մշտապես ցուցադրվում է: 24-րդ տարեդարձին այստեղ դեռ լուռ է: Մինչև Արմնյուզի նկարահանումը, իսկ այն կեսօրին էր, դեռ ոչ ոք չէր հետաքրքրվել պատմական փաստաթղթով: Փոխարենը տոնական քայլերթ է հնչում Մելիք Ադամյան 1-ում: 1990-ին Գերագույն խորհրդի նիստերն այստեղ էին անցնում: Հենց այստեղ առաջին անգամ հնչեց Հայաստանի անկախության հռչակագիրը: 24 տարի հետո էլ Ազգային ժողովի նախագահը վստահ է, այն մինչև հիմա էլ արդիական է: Ամեն բառ իր տեղում է և ամենայն բծախնդրությամբ ընտրված:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32760]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
9473 դիտում
17:45 08-04-2017
Հետախուզվողը հայտնաբերվեց. 20 տարի առաջ՝ սպանություն, 23 տարի առաջ՝ ավազակային հարձակում
Այս բաժնից
409 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
868 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
667 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ