2743 դիտում
22:25 23-08-2014
Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա»-ի անփառունակ մեկնարկը. տեսանյութ
Բունդեսլիգայի 1-ին տուրի կենտրոնական մրցավեճը տեղի ունեցավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, ուր «Բորուսիա»-ն հանդիպեց «Բայեր»-ի հետ: Արդեն խաղի 7-րդ վայրկյանին Քարիմ Բելարաբին առաջ մղեց լևերկուզենյան ակումբին: «Բայեր»-ի «կայծակնային հարվածից» հետո դորտմունդցիները հայտնվեցին շոկային իրավիճակում: Հյուրերը իրենց հերթին հաջողությունից ոգևորված շարունակում էին ավելի վտանգավոր գործել Լանգերակի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Առաջին խաղակեսը անցավ «Բայեր»-ի բացահայտ առավելությամբ: Երկրորդ խաղակեսի միջնամասում «Բորուսիա»-ն ուշքի եկավ և սկսեց մեծ ուժերով առաջ նետվել: «Բայեր»-ը կարողացավ դիմակայել դորտմունդցիների գրոհներին, իսկ խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ վերջին րոպեին հակագրոհի արդյունքում երկրորդ գնդակը խփեց: Աչքի ընկավ Շտեֆան Կիսլինգը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
[b]«Բորուսիա» - «Բայեր»`0:2[/b]
Գոլ` Բելարաբի 7’’, Կիսլինգ 95’
[img]https://scontent-a-ams.xx.fbcdn.net/hphotos-xfa1/t31.0-8/10548719_776291285742406_4213452182227551618_o.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2641 դիտում
10:14 09-11-2014
Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա»-ն նահանջեց վերջին հորիզոնական. տեսանյութ
1995 դիտում
18:20 15-03-2014
Բունդեսլիգա. «Բորուսիա» Դ - «Բորուսիա» Մ. ուղիղ միացում
3050 դիտում
20:30 09-11-2014
Բունդեսլիգա. «Բորուսիա Դորտմունդ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ». ուղիղ միացում
Այս բաժնից
1429 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2032 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1600 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am