Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա»-ն նահանջեց վերջին հորիզոնական. տեսանյութ
Բունդեսլիգայի 11-րդ տուրում վերջին տեղում գտնվող «Վերդեր»-ը Բրեմենում 2:0 հաշվով հաղթեց հետնապահների շարքում ընդգրկված «Շտուտգարտ»-ին և լքելով վտանգավոր գոտին, բարձրացավ մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղ:
Փոխարենը Դորտմունդի «Բորուսիա»-ն նահանջեց վերջին հորիզոնական: Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայանալիք այսօրվա խաղում Յուրգեն Կլոպի թիմը կփորձի վերջ դնել անհաջող հանդիպումների շարքին և բարելավել իր մրցաշարային իրավիճակը:
Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:30-ին:
[img]http://s011.radikal.ru/i315/1411/8a/3766b89107c3.jpg[/img]