211652_close_icon
views-count1464 դիտում article-date 10:52 24-08-2014

Երկրորդ օդանավը Մալայզիա տեղափոխեց Ուկրաինայում Boeing-777-ի ավիավթարի զոհերից 13-ի աճյունները

ItarTass-ի փոխանցմամբ՝ Ամստերդամից մալազիական Կուալա-Լումպուր են տեղափոխվել Դոնեցկում վթարի ենթարկված մալազիական Boeing-777 օդանավի ուղևորների աճյունները: Սգո արարողությունից հետո, որին մասնակցել են նաև Մալազիայի կառավարության անդամներ, ավիավթարի զոհերից 3-ի մարմինները կփոխանցվեն իրենց հարազատներին: Զոհերի հիշատակը հարգելու են լռության րոպեով, ինչպես և օգոստոսի 22-ին, երբ Մալազիա տեղափոխվեցին ավիավթարի զոհերի առաջին 20 աճյունները և հայտարարվեց ազգային սգի օր: Մալազիայի թագավորության տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայի խոսքով՝ օգոստոսի 30-ին Մալազիա 3-րդ օդանավը Մալազիա կտեղափոխի ավիավթարի մնացած զոհերի աճյունները: Ներկա պահին ճանաչվել են Մալազիա տեղափոխված 43 դիերից 30-ը:

Նմանատիպ նյութեր