1456 դիտում
15:10 18-07-2014
Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Boeing-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։ Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
20:40 19-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին՝ ավիավթարի կապակցությամբ
1410 դիտում
10:52 24-08-2014
Երկրորդ օդանավը Մալայզիա տեղափոխեց Ուկրաինայում Boeing-777-ի ավիավթարի զոհերից 13-ի աճյունները
1045 դիտում
11:52 18-12-2023
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիրի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
571 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
775 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ