7716 դիտում
11:35 24-08-2014
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ընթացիկ հսկողության բաժնի պետը Mercedes-ով բախվել է ЗИЛ մակնիշի բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վաղարշակ Լալայանը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 ՕC 035 համարանիշի ավտոմեքենայով բախվել է առջևից ընթացող Իջևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Քոքոբոլյանի վարած ЗИЛ 554 մակնիշի 34 NA 422 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Լալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:
Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Լալայանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ընթացիկ հսկողության բաժնի պետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)