211652_close_icon
views-count4650 դիտում article-date 17:55 24-08-2014

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտող հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր շրջապատի կողմից լրագրող և իրավապաշտպան Իլգար Նասիբովի վրա հարձակման դեպքի հետ: «Իլգար Նասիբովի նկատմամբ կիրառված սարսափելի ֆիզիկական բռնությունը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի ծայրահեղ և արագ վատթարացման վերջին կաթիլն է: Կարծես թե Ադրբեջանի իշխանությունները հաստատակամորեն են տրամադրված իրավապաշտպաններին և իրենց քննադատող բոլորին ձերբակալման, կեղծ մեղադրանքների և գազանաբար ծեծի ենթարկելու միջոցով հետապնդելու հարցում, ինչպես դա տեղի ունեցավ օգոստոսի 21-ին Նասիբովի հետ: Նախագահ ԻլհամԱլիևը խորապես սխալվում է, եթե կարծում է, որ իր կառավարությունը կարող է արհամարհել իրեն քննադատողներին, քանի դեռ միջազգային հանրությունը կենտրոնացած է այլ տարածաշրջանների վրա»,-հայտարարել է կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը: Նրա խոսքով՝ Ալիևն ու իր կառավարությունը պետք է պատասխան տան իրենց ձեռքով ստեղծվող վտանգավոր և թշնամական մթնոլորտի համար: «ԱՄՆ-ը և Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ սահմանեն այն պաշտոնական անձանց դեմ, ովքեր իրականացնում են այդ սարսափելի գործողությունները»,-ասել է Կրամները:

Նմանատիպ նյութեր