1244 դիտում
18:12 25-08-2014
Մոշե Յաալոնը խոչընդոտել է 2003 թվականին ՀԱՄԱՍ-ի քաղաքական ու ռազմական ողջ վերնախավը ոչնչացնելուն
Իսրայելական Yedioth Ahronoth թերթի լրագրող Ռոնեն Բերգմանը պատմել է 2003 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած զարմանալի միջադեպի մասին:
Իսրայելական ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Ավի Դիհտերին հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական ու ռազմական ողջ վերնախավը Գազայի հատվածում հավաքվել է ինչ-որ տան մեջ: Խոսքը գնում է ՀԱՄԱՍ-ի բոլոր ղեկավարների մասին. Ահմեդ Յասին, Ահմեդ Ջաբարի, Մուհամմեդ Դեյֆ, Իսմայիլ Հանիա, Ահմեդ Ռանուդուր և այլք:
Նրանք բոլորը գտնվել են դոկտոր Մարուան Աբու Պասի տանը: Դիհթերը հայտարարել է, որ իր կարիերայի ողջ ընթացքում, ինչպես նաև մինչ այդ ու դրանից հետո թշնամին երբևէ չի գործել նման կոպիտ ռազմավարական սխալ: Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Զեևի-Ֆարկաշն անհապաղ այդ մասին զեկուցել է Մոշե Յաալոնին, ով տվյալ ժամանակ ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետն էր:
Ֆարակաշը զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հետ միասին կզոհվեն տասնյակ կանայք ու երեխաներ: Յաալոնն իր հերթին տեղեկատվության մասին զեկուցել է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին. «Պարո՛ն վարչապետ, ես խորհուրդ չեմ տալիս հարաձակվել: Մենք կշահենք ճակատամարտը, սակայն տանուլ կտանք պատերազմը թե՛ միջազգային արենայում, թե՛ տանը: Իցհակ Ռաբինի հրապարակ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ:
Իսրայելի ժողովուրդը չի հանդուրժի, որ մենք վերստին սպանենք կանանց ու երեխաների»: Շարոնն ընդունել է այդ փաստարկը, և հարձակումը չեղյալ է հայտարարվել: Դիհտերը կարծում է, որ այդ որոշումը սխալ էր, ինչի համար իրենք վճարել են հարյուրավոր զոհված իսրայելցիների կյանքով:
Նմանատիպ նյութեր
24829 դիտում
10:15 15-09-2017
Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին հրավիրված է քաղաքական վերնախավը. «Ժամանակ»
3991 դիտում
10:35 30-04-2020
Իշխանավորները և քաղաքական վերնախավը պետք է սահմանափակեն իրենց «տղայական» դրսևորումները․ «Առավոտ»
Այս բաժնից
1321 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1186 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1249 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա