211652_close_icon
views-count1152 դիտում article-date 16:25 26-08-2014

Ռոնալդուն և Պեպեն իրենց 250-րդ հանդիպումն անցկացրեցին «Ռեալ»-ի կազմում

Իսպանիայի առաջնության 1-ին տուրի` «Ռեալ» - «Կորդոբա» հանդիպումը պաշտպան Պեպեի և հարձակվող Ռոնալդուի համար 250-րդ դարձավ «Արքայական ակումբի» կազմում: Հարկ է նշել, որ այդ ցուցանիշին հասնելու համար Ռոնալդուից պահանջվեց 5 տարի, մինչդեռ Պեպեն իր 8-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալ»-ի կազմում: «Ռեալ»-ի կազմում Ռոնալդուն դարձել է Իսպանիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Պորտուգալացի հարձակվողը 250 խաղում խփել է 256 գոլ: Պեպեն իր հերթին կրկնակի անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, սուպերգավաթակիր և մեկ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: պաշտպանի հաշվին գրանցված է 9 գոլ:

Նմանատիպ նյութեր