ՌԴ-ն կանի անհրաժեշտ ամեն բան` Ուկրաինայում արյունահեղության դադարեցման համար. Պուտին
Lenta.ru-ի հաղորդմամբ` Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը բարձր է գնահատել իր և իր ուկրաինացի գործընկերոջ միջև տեղի ունեցած բանակցությունները: Այդուհանդերձ նա ընդգծել է, որ գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում չեն քննարկվել Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի շուրջ պայմանները:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն բան` խաղաղ գործընթացի և Ուկրաինայում արյունահեղության դադարեցման համար: Նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է սկսել «հնարավորինս շուտ»:
Պուտինի խոսքով` Մինսկում իրենք խոսել են Դոնեցկին և Լուգանսկին մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտության և հնարավորությունների շուրջ և համաձայնության են եկել, թե այդ ուղղությամբ ինչպես են գործելու:
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Արևմուտքը հարգանքով կվերաբերվի այն միջոցներին, որոնք ՌԴ-ն ձեռնարկում է իր տնտեսության պաշտպանության համար:
Պուտինի խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գազի հարցը, որի արդյունքում եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է «երկխոսություն վերսկսել էներգետիկայի շուրջ», քանի որ կողմերը գտնվում են փակուղում: