981 դիտում
13:26 27-08-2014
Մեքսիկայում ներգաղթյալների դեմ պայքարում կմեծացնեն գնացքների արագությունը
Մեքսիկայի կառավարությունը նոր մեթոդներ է մշակում Կենտրոնական Ամերիկայից ժամանած ապօրինի ներգաղթյալների դեմ, որոնք ձգտում են երկրի երկաթուղիներով հասնել դեպի ԱՄՆ-ի սահման: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը:
Մեքսիկայի կառավարությունը պլանավորում է ստեղծել մեխանիզացված հատուկ պարեկներ՝ զննելու համար երկաթուղիները, ինչը պետք է տեղի ունենա նախքան գնացքների ժամանումը, ոպեսզի դրանով իսկ վախեցնեն ընթացքից գնացք նստել ձգտող պոտենցիալ ներգաղթյալներին: Բացի այդ, նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել մի շարք երկաթուղիներում, որպեսզի հնարավոր լինի մեծացնել գնացքների արագությունը:
Իրավապաշտպաններն իրենց հերթին հայտարարել են, որ տվյալ մեթոդը կարող է միայն հանգեցնել ներգաղթյալների թվում զոհերի աճին, որոնք չեն դադարեցնում ընթացքից գնացքի մեջ ներթափանցելու փորձերը: Մեքսիկայի կառավարությունը պատրաստ է տվյալ նախագծին հատկացնել 275 միլիոն դոլար:
Նմանատիպ նյութեր
61374 դիտում
15:18 31-05-2021
Երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի․ չգերազանցել թույլատրելի արագությունը
2349 դիտում
12:26 29-05-2017
ԱՄՆ-ն և Ճապոնիան կմեծացնեն ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա
Այս բաժնից
1321 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1186 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1249 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա