1098 դիտում
16:55 27-08-2014
ԵՄ-ՌԴ-Ուկրաինա գազային եռակողմ հանդիպումները սեպտեմբերի 6-ին կանցկացվեն Բրյուսելում կամ Բեռլինում
УНИАН-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ գազային եռակողմ բանակցությունները սեպտեմբերի 6-ին կարող են անցկացվել Բրյուսելում կամ Բեռլինում:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը:
Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու է ռուսական գազն արդար գնով ու անվտանգ Ուկրաինա ու ԵՄ հասցնելու հարցը: Պրոդանի խոսքերով՝ գազային հարցում Ուկրաինայի դիրքորոշումը չի ենթարկվել փոփոխության, և որ առաջիկա հանդիպման ժամանակ ուկրաինական կողմն առաջին հերթին բարձրացնելու է ռուսական գազի գնի հարցը:
Պրոդանն ընդգծել է, որ ռուսական կողմի հետ բանակցելու հնարավորությունն ամենևին էլ չի նշանակում, թե Ուկրաինան ավտոմատ հետ կվերցնի ռուսական «Գազպրոմի» դեմ Ստոկհոլմի միջնորդ դատարան ներկայացրած իր հայցը: Պռոդանը մանրամասնել է, որ դա անելու համար անհրաժեշտ է փոխզիջումային որոշում:
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
19:42 21-10-2014
Բրյուսելում մեկնարկել է գազի հարցով Ռուսաստան-Ուկրաինա-Եվրահանձնաժողով եռակողմ հանդիպումը
1339 դիտում
15:19 10-10-2014
Հայտնի են գազային խնդիրների հարցով «ՌԴ-Ուկրաինա-Եվրահանձնաժողով» հաջորդ հանդիպման ժամկետն ու վայրը
1979 դիտում
21:46 19-08-2020
Ազգերի լիգայի հանդիպումները սեպտեմբերին կանցկացվեն առանց հանդիսականների
Այս բաժնից
1321 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1186 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1249 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա