2245 դիտում
09:47 28-08-2014
Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է:
«Ըստ հավաստի լուրերի՝ նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ: Ընկերությունը կոչվում է «ԱԿՎԻԼՈՆ-Մ», հիմնադրվել է 2010թ. հունիսին, տնօրենը Վարդան Մարտիրոսյանն է՝ Ագարակի գյուղապետի զարմիկը: Տեղեկատվական համակարգերում «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն գրանցված է որպես մսամթերք արտադրող, թեև հայտնի է, որ աշխարհում բարձր են գնահատվում նաև այս էկզոտիկ կենդանիների փետուրները, մորթին, կաշին, ձուն ու եղջերաթաղանթները»,- գրում է թերթը և հավելում.
«Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժե մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը՝ մոտ 1000 ամերիկյան դոլար: Սակայն, ինչպես մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը, «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն առայժմ միայն ծախսեր է անում և շահույթ չի ստացել, ջայլամները դեռևս փոքր են՝ 1 տարեկան 2 ամսական»:
Նմանատիպ նյութեր
932 դիտում
17:31 18-04-2015
Տավուշում հաջողությամբ զարգանում է ներառական կրթության համակարգը
1156 դիտում
19:48 25-12-2023
ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է. Պուտին
976 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
Այս բաժնից
1654 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1285 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»