211652_close_icon
views-count1849 դիտում article-date 11:53 28-08-2014

Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որտեղ քննարկվել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր: Նախարարը բուհերի ղեկավարներին առաջարկել է, ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս սիրիահայ ուսանողների համար բուհերում ուսման վարձը հավասարեցնել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափերին: Կառավարության առաջարկությամբ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ մշակվում է նաև սոցաիալական աջակցության ծրագիր՝ վերջին շրջանում գնդակոծության ենթարկված սահմանամերձ համայնքների ուսանողների համար: Սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվում է կիրառել մինչև 30 տոկոս ուսման վարձի զեղչ, իսկ արդեն 2-րդ կուրսից սկսած զեղչը կպահպանվի, եթե տվյալ ուսանողը կապահովի բուհերի կողմից սահմանված միջին որակակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը: Ընդգծելով, որ կառավարության ծրագրով այս տարի նախատեսվում է աջակցել մինչև 1500 սոցիալապես անապահով ուսանողների՝ նախարարը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն պետք է ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ուսանողների անվանացանկը: Բացի այդ, համաձայն բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության՝ այս ուսումնական տարվանից սկսած բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավոր են ուսանողներից հավագարված վարձվաճարների առնվազն 7 տոկոսը, իբրև սոցիալական աջակցություն վերադարձնել ուսանողներին՝ հատկացնելով համապատասխան ծավալի ուսման վարձի զեղչեր: Օրենքով նախատեսված են նաև, թե որ կարագավիճակում գտնվող ուսանողները կարող են ներգրավվել ուսման վարձի զեղչային համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը, դիմելով ռեկտորներին, կոչ է արել բուհական բյուջեները պլանավորելիս օրենքի այս պահանջը անպայման նկատի ունենալ և ապահովել պետության կրթական քաղաքականության իրագործումը: Նախարարը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է նաև 2015 թվականին Երանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ կոչ անելով բուհերին ակտիվություն ցուցաբերել: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհերի հեռակա ուսուցման համակարգում ընդունելությանը, զարգացման ծրագրերն և մի շարք այլ հարցերի վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր