1338 դիտում
12:32 28-08-2014
Հերթական քրեական գործը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի քննարկմամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ՔՀԲ աշխատակիցները, ՀՀ քաղաքացուց բանավոր տեղեկություններ ստանալով, անհայտ անձի կողմից իր բնակարանից 2013թ. հոկտեմբերին գողություն կատարելու մասին հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:
Պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Մ.-ին հետախուզում հայտարարելու մասին որոշման մեջ նշել է իրականությանը չհամապատասխանող ծննդյան տարեթիվ, որի հետևանքով Ռոբերտ Մ.-ին հաջողվել է Բագրատաշենի անցակետով հատել հայ-վրացական սահմանը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ