1278 դիտում
14:45 28-08-2014
Սիրիայում ձևավորվել է նոր կառավարություն
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաման է ստորագրել նոր կառավարություն ձևավորելու մասին: Այս մասին հայտնել է սիրիական Sana պետական լրատվական գործակալությունը:
Կառավարությունը վերստին գլխավորել է Վաիլ Նադեր ալ-Հալկին: Պահպանվել են նախկին կառավարության 19 նախարարների պաշտոնները, այդ թվում նաև արտգործնախարարի (Վալիդ Մուալեմ), ներքին գործերի (Մուհամմեդ աշ-Շաար) և պաշտպանության նախարարների (Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջ) պաշտոնները: Նոր կառավարության կազմում կա 15 նոր անուն:
Նախարարների ճնշող մեծամասնությունը պատկանում է Դամասկոսում իշխող Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությանը: Ազգային հաշտեցման հարցերով պետնախարարի պաշտոնը պահպանել է Ալի Հայդարը: Ներքին ընդդիմության առաջատար խմբակցությունները չեն ընդգրկվել կառավարության կազմում, թեև կային նման սպասելիքներ:
Դա վկայում է, որ նախագահ Բաշար Ասադն ու նրա շրջապատը չեն կարծում, թե ներկայումս հարամարավետ պահ է ազգային միասնություն կառավարություն ձևավորելու համար:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
11:32 28-04-2014
Սերբիայում նոր կառավարություն է ձևավորվել
1113 դիտում
11:26 07-05-2015
Իսրայելում կոալիցիոն կառավարություն է ձևավորվել
1195 դիտում
19:49 17-12-2024
Թուրքիան և ԵՄ-ն համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում
Այս բաժնից
1072 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4000 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1105 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին