211652_close_icon
views-count1389 դիտում article-date 16:24 28-08-2014

Յ. Տիմոշենկոն կոչ է արել երկրում ռազմական դրություն մտցնել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել նախագահ Պ. Պորոշենկոյին անհապաղ ռազմական դրություն մտցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Ինչպես հայտնում է ուկրաինական УНН լրատվականը, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում: Տիմոշենկոյի խոսքով` այս գիշեր Ռուսաստանը մարտական ներխուժում է իրականացրել Ուկրաինայի տարածքում: «Պետք է անկեղծորեն ասել, որ Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել»,- նկատել է նախկին վարչապետը և հավելել, որ երկրում ռազմական դրություն մտցնելը կնպաստի պետության պաշտպանվածությանը: Նա նաև կոչ է արել նախագահին ամբողջությամբ իր վրա վերցնել երկրի պաշտպանության վերահսկողությունը:

Նմանատիպ նյութեր