211652_close_icon

Սունդուկյանի այգում մարդկանց մուտքն արգելված է` «էլիտար» շենքի բնակիչների անդորրը չխաթարելու համար. «Առավոտ»

views-count2292 դիտում article-date 10:15 29-08-2014
«Առավոտ»-ը գրում է, որ Սունդուկյանի թատրոնի հարակից այգու լավագույն տարածքներում մարդկանց մուտքն արգելված է: Չորս կողմից ժապավեններով պատված տարածք ոտք դնելուն պես՝ հարևան «էլիտար» շենքի պահակը դուրս է գալիս ու հրահանգում դուրս գալ: «Թե ինչու է հանրային այգին ոչ պաշտոնապես անցել «էլիտար» բնակիչների տիրապետության տակ, հատկապես, որ շենքը երկաթե ցանկապատով լրիվ առանձնացված է այգու տարածքից, այգու պահապանները չեն կարողանում բացատրել: Մնում է ենթադրել, որ քաղաքացիների մուտքն այդ տարածքներ անօրինական կարգով արգելում են՝ «էլիտար» շենքի բնակիչների անդորրը չխաթարելու համար»,–հավելում է թերթը։

Նմանատիպ նյութեր