7056 դիտում
12:39 29-08-2014
27-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 28-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 18:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի 7 շենքի դիմաց Կոտայքի մարզի Քանաքեռ-Ավանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Բրուտյանը իր վարած Opel Astra մակնիշի 44 FF 544 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հոտիոտներ՝ Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կորյուն Վարդանյանին և Երևանի բնակիչ՝ 22-ամյա Անի Մովսիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապ օգնություն և օգնել վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Քննիչ Մ. Մուրադյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1348 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)