2030 դիտում
14:14 29-08-2014
33-ամյա Աշոտը Երևանյան լճի մոտ մարմնավաճառուհուն պաշտպանելու համար մարդ է ծեծել
33-ամյա Աշոտ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճին հարակից տարածքում, միջամտելով իր ավտոմեքենայի ուղևոր` մարմնավաճառ Նարինե Հակոբյանի և Նորայր Հովհաննիսյանի միջև առաջացած վիճաբանությանը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ երեք անգամ բռունցքով հարվածել է Նորայր Հովհաննիսյանի դեմքին` ձախ աչքի և այտոսկրի հատվածին, որոնք ուղեկցվել են գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդով, պնևմոցեֆալիայով՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
8832 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»