211652_close_icon
views-count1325 դիտում article-date 17:20 29-08-2014

Ֆալկաոն տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալ»-ն ու Մոնակո»-ն համաձայնության են եկել ֆրանսիական ակումբի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխման հարցում, հայտնում են իտալական լրատվամիջոցները: Նշվում է, որ կողմերը բանակցություն են վարել Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո, որը կայացել է Մոնտե-Կառլոյում: Գործարքի ֆինանասկան մանրամասների մասին չի հայտնվում, սակայն տեղեկություն կա, որ «Ռեալ»-ը կվարձակալի կոլումբիացի հարձակվողին` հեռագայում տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու նախապայմանով: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա:

Նմանատիպ նյութեր