211652_close_icon
views-count1299 դիտում article-date 09:54 30-08-2014

Պենտագոնի ղեկավարը մեկնում է Թբիլիսի

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Վրաստան, որտեղ իր գործընկերոջ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանաիայի հետ քննարկելու է Ուկրաինայի իրադարձությունները: Ինչպես հաղորդում է Itar Tass գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին, ում խոսքով՝ Վրաստանը Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերներից է, ինչի ապացույցն է Աֆղանստանում և Իրաքում վրացական խաղաղապահ զորքերի իրականացրած առաքելությունը: Քիրբին նաև ընդգծել է, որ Վրաստանը կիսում է Վաշինգտոնի անհանգստությունը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների հետ: «Դա, իհարկե, կլինի օրակարգի ամենագլխավոր թեմաներից մեկը»,-նշել է Հեկգելը::

Նմանատիպ նյութեր