211652_close_icon
views-count1240 դիտում article-date 14:10 07-09-2014

Պենտագոնի ղեկավարը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

ԱՄՆ Պաշտպանության նախարար Չաք Հեյգելն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ինչպես փոխանցում է apsny.ge-ն, նախարարը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ, քննարկվելու են ռազմական ոլորտում վրաց-ամերիկյան համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: «Ես և իմ վրացի գործընկերը մեր ռազմական համագործակցությունն ավելի ինտենսիվ դարձնելու վերաբերյալ մի շարք հարցեր ենք քննարկել և համաձայնեցրել մեր ապագա ծրագրերը: Ես մեր գործընկերությունը շատ եմ կարևորում և պատրաստ եմ այն զարգացնել»,-ընդգծել է Հեյգելը: Նա նաև ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին ռազմական ընդլայնված փաթեթի տրամադրումը և Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի տեղակայումը: «մենք Վրաստանին խոստանում ենք օգնել այդ փաթեթն իրականացնելու հարցում, որը հատուկ կարգավիճակ է շնորհել այդ երկրին»,-ասել է նա: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր և Վրաստանին սպառնացող վտանգները և դրանց համարժեք պատասխան միջոցները:

Նմանատիպ նյութեր