211652_close_icon
views-count1916 դիտում article-date 14:14 15-12-2015

Պենտագոնի ղեկավարը Թուրքիա է մեկնում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ կոչ է անելու պաշտոնական Անկարային ընդլայնել «Իլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իր մասնակցությունը, հաղորդում է robalt.ru-ն: «Մենք ցանկանում ենք, որպեզի թուրքական ուժերը հարկ եղած ձևով միանան օպերացիային օդից և ցամաքից»,-մեջբերում է Associated Press-ը Քարթերի խոսքը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Թուրքիան ճիշտ կերպով համակարգի նաև Սիրիայի հետ սահմանի վերահսկումը՝ կասեցնելու համար ԻՊ-ին միանալ ցանկացող օտարերկրացիների հոսքը: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը քննադատել էր թուրքական իշխանություններին՝ ասելով, որ վերջիններս չեն կիրառում բանականաչափ ջանքեր ԻՊ-ի դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր